Ֆորում

Տնտեսական օրացույց

Последние результаты сигналов

Для получения торговых сигналов нажмите Здесь

Forexmart

Ежедневный обзор финансовых рынков от Нарека Мкртчяна


Վեբինարին մասնակցելու համար դիմել ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք +374 98 40 47 03:

О нас


Yerevan
Круглосуточно
<title>InstaForex</title> <meta name="description" content="InstaForex"> <a href="https://instaforex.com/ru/?x=https://www.instaforex.com/ru/?x=forarm">InstaForex</a>
​Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն
​Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն
10-03-18 11:09

Այսօր դժվար է գտնել մեկին, որը երբեւէ չի լսել Forex առեւտրի մասին. վերջինս գրեթե միշտ ասոցացվում է հեշտ եւ արագ փող վաստակելու հետ, այն դեպքում, երբ դրա իրական գործառույթները շատ ավելի լայն են: Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն: Համառոտ` Forex-ի մասին Forex (foreign exchange) կամ արտարժույթի արտաբորսայական շուկան արտարժույթի փոխանակման միջազգային հարթակ է, որտեղ առուվաճառքի առարկան փողն է: Ըստ էության, այն իրականացնում է նույն ֆինանսական գործառույթը, ինչ առեւտրային բանկերն ու արտարժույթի ...

Այսօր դժվար է գտնել մեկին, որը երբեւէ չի լսել Forex առեւտրի մասին. վերջինս գրեթե միշտ ասոցացվում է հեշտ եւ արագ փող վաստակելու հետ, այն դեպքում, երբ դրա իրական գործառույթները շատ ավելի լայն են:

Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն:

Համառոտ` Forex-ի մասին

Forex (foreign exchange) կամ արտարժույթի արտաբորսայական շուկան արտարժույթի փոխանակման միջազգային հարթակ է, որտեղ առուվաճառքի առարկան փողն է: Ըստ էության, այն իրականացնում է նույն ֆինանսական գործառույթը, ինչ առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը:

Forex շուկայում գործարքները կնքվում են բորսայից դուրս՝ բորսայում շրջանառվող ֆինանսական ակտիվի նկատմամբ համահավասար պայմաններով: Շուկայի կազմակերպիչները ներկայացնում են բորսայում շրջանառվող ֆինանսական գործիքները, ինչը հնարավորություն է տալիս «սովորական» ներդրողներին ձեռք բերել կամ վաճառել արտարժույթ` բրոքերների (գործում է հաճախորդի անունից եւ միջոցներով) եւ դիլերների (գործում է իր անունից եւ իր հաշվին) օգնությամբ:

Ի տարբերություն բորսայական առեւտրի` արտաբորսայական առեւտրում ֆինանսական գործիքները չունեն ծավալային եւ քանակական սահմանափակումներ։ Արտաբորսայական առեւտրի հիմնական առավելություններն են՝ անհապաղ իրացվելիություն, ցածր միջնորդավճարներ եւ ոչ ստատիկ տեղակայվածություն, որը թույլ է տալիս ներդրողներին աշխարհի ցանկացած հատվածից գործարքներ իրականացնել։

Forex միջազգային շուկան ամենամեծն է աշխարհում եւ իր ծավալներով գերազանցում է անգամ կապիտալի շուկան:

Ո՞ւմ է այն պետք

Forex առեւտրին մասնակցելու դրդապատճառները երկուսն են` հեջավորում եւ սպեկուլյացիա:

Հեջավորման նկատմամբ պահանջարկը ներկայացնում են արտաքին առեւտրի մասնակիցները, որոնք ապրանքներ արտահանելիս եւ ներմուծելիս ստիպված են առնչվել տարբեր երկրների արժույթների հետ: Օրինակ` շաքարավազի առեւտուրը Հայաստանում իրականացվում է դրամով, սակայն դրսից ներմուծվում է արտարժույթով: Մինչեւ ապրանքը կհասնի սպառողին, գործարարները բախվում են արտարժութային փոխարժեքների տատանումից վնաս կրելու ռիսկին: Այն կարելի է մեղմել` Forex շուկայում իրականացնելով հեջավորում, օրինակ` արտարժույթի ֆյուչերս կնքելու միջոցով: Վերջինս ենթադրում է, որ գործարքի մի կողմը պարտավոր է ապագայի կոնկրետ պահին մյուս կողմին վաճառել X քանակությամբ արտարժույթ` գործարքի կնքման պահին կամ պայմանագրում ֆիքսված փոխարժեքով:

Արտարժույթի արտաբորսայական շուկայում գործունեություն ծավալելու մյուս, առավել տարածված դրդապատճառը սպեկուլյացիան է, այսինքն` երբ ներդրողն իրականացնում է արտարժույթի առուվաճառք` փոխարժեքների տարբերությունից «փող աշխատելու» նպատակով: Ենթադրենք, հաճախորդը գնել է X ծավալի դոլարը` 490 դրամով, ինչ-որ ժամանակ անց դոլարը թանկանում է, եւ նա վաճառում է իր ունեցած գումարը 500 դրամով. կուրսերի տարբերությունից գոյանում է ներդրողի շահույթը (X*10 դրամ):

Ինչպե՞ս սկսել

Արտարժույթի առուվաճառքով զբաղվելու համար նվազագույն կամ առավելագույն գումար հնարավոր չէ մատնանշել: Այն սուբյեկտիվ բնույթ ունի եւ կախված է հաճախորդի պահանջներից, նրա` գումար վաստակելու ակնկալիքներից, շուկա մտնելու հաստատուն ծախսերից եւ միջնորդավճարներից:

Շուկայում գործարքներ անելու համար անհրաժեշտ է ունենալ/բացել արտարժութային հաշիվ որեւէ առեւտրային բանկում եւ գրանցվել Հայաստանում ներկայացված Forex հարթակներից մեկում (Ն.Մ.Կամ միջազգային հարթակներում https://www.instaforex.com/ru/?x=forarm, https://goo.gl/HxnQ1C, http://maxfx.com/?camp=686 ): Բանկերը սովորաբար հաճախորդի բանկային հաշվից Forex հաշվին գումարի փոխանցումն իրականացնում են չնչին սակագներով կամ անվճար:

Այնուհետեւ, մտնելով Forex հարթակի անձնական էջ, կարելի է առքի կամ վաճառքի հրամաններ տալ, որոնք ձեզ համար կկատարի բրոքերը: Վերջինս սովորաբար պահանջում է միջնորդավճար յուրաքանչյուր գործարքից, որը եւս մեծ չէ:

Մոլորություններ Forex-ի մասին

Մոլորություն N1. «Forex-ում վաստակած գումարը քոնը չէ, քանի դեռ դուրս չես բերել շուկայից»:

Ֆինանսական հարաբերություններն ու տեխնոլոգիաները հասել են զարգացման այն մակարդակին, երբ գումար ասելով այլեւս չենք հասկանում դրամապանակի փաստացի պարունակությունը: Ֆինանսական միջոցները ներկայացված են նաեւ բանկային հաշիվներում, քարտերում, առցանց վճարային միջոցներում կամ այլ հարթակներում, այդ թվում` Forex շուկայում:

Մտածել, թե Forex-ում վաստակած գումարը քոնն է միայն շուկայից դուրս բերելուց հետո, նույնն է, թե ասել` բանկային հաշվին «նստած» ավանդի տոկոսը քոնն է միայն դրա կանխիկացումից հետո:

Forex շուկայում հաշվի առեւտրային գումարը 100% իրավունքով պատկանում է հաշվի օգտատիրոջը եւ ցանկացած ժամանակ ենթակա է ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացման։

Մոլորություն N2. «Շուկայում պարտվում են ագահները»:

Ավելիին ձգտելու ցանկությունը գիտակից մարդուն բնորոշ վարքագիծ է, որն առավել հաճախ դրսեւորվում է հաջողություններով։ Forex շուկայում կորուստները պայմանավորված են ոչ այնքան «ագահությամբ», որքան իրավիճակի եւ ռիսկերի թերի վերլուծությամբ:

Ներդրողների մոտ շրջանառվում է հետեւյալ կարգախոսը. «Ֆինանսական շուկայում կամ հաղթում ես, կամ` ձեռք բերում փորձ»:

Մոլորություն N3. «Forex-ը բախտի խաղ է»:

Հաջողակ լինելու գործոնն ինչպես գործարարությամբ զբաղվելիս, այնպես էլ ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելիս երբեք ավելորդ չի եղել։ Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ երկարատեւ եւ կայուն եկամուտներ ստանում են գրագետ եւ գիտակից ներդրողները:

Առաջնահերթությունն այստեղ պետք է տալ շուկայի ճշգրիտ վերլուծությանը, ֆինանսական գործիքների, գործարքի ուղղության ճիշտ ընտրությանը, ակնկալվող շահույթին եւ հնարավոր ռիսկերին։

Վերլուծության եղանակներ

Վերլուծել իրավիճակը Forex շուկայում` նշանակում է պարզել, թե ինչ գործոններ կարող են ազդել արժույթի փոխարժեքների վրա եւ կանխատեսել դրանց հնարավոր տատանումները:

Գոյություն ունի շուկան վերլուծելու երկու հիմնական մեթոդ` հիմնարար (ֆունդամենտալ), երբ ուսումնասիրվում են մակրոտնտեսական ցուցանիշները, քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ գործոններ, որոնք կարող են անդրադառնալ փողի գնի վրա, եւ տեխնիկական, երբ ուսումնասիրությունը կատարվում է փաստացի գրաֆիկի վրա` տարատեսակ տեխնիկական ցուցիչների եւ մաթեմատիկական ալգորիթմների միջոցով։

Այս երկու մեթոդներից որեւէ մեկը բացարձակ առավելություն չունի մյուսի նկատմամբ. լավագույն արդյունքը ստացվում է երկուսի ճիշտ համադրումից:

Կարեւոր նշանակություն ունի առեւտրում ռիսկերի ճիշտ կառավարումը, որը դրսեւորվում է միջոցների դիվերսիֆիկացման, «սթոփ աութ» կետերի, մուլտիպլիկատորի եւ այլ գործիքների ճշգրիտ հաշվարկի արդյունքում։

Forex-ը Հայաստանում

Արտարժույթի արտաբորսայական առեւտրի մասին իրազեկվածության մակարդակը հայաստանցիների շրջանում չես կարող համեմատել զարգացած երկրների հետ, այդուհանդերձ, ոլորտով հետաքրքրվողների թիվը գնալով աճում է: Այս միտումը նկատվում է ԱՊՀ ամբողջ տարածաշրջանում, որտեղ, 2016թ. տվյալներով, բրոքերային ընկերությունների հաճախորդների քանակն աճել է 15%-ով` անցնելով 460 հազարը։

Բնակչության շրջանում իրազեկվածության եւ ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով ForArm խումբն անցկացնում է տարատեսակ դասընթացներ:

Ներկայում Forex գործունեության ոլորտը Հայաստանում օրենսդրական եւ նորմատիվ բազայի բացակայության պատճառով դեռեւս չունի պատշաճ կարգավորվում: Կա օրենսդրական բաց, ինչը հարմար առիթ է անբարեխիղճ դիլերների համար, որոնք շարունակ բացվում եւ փակվում են: Համապատասխան օրենքի ընդունման դեպքում ոլորտում գործելու համար ընկերությունները կպարտավորվեն ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիան, ինչը որակական նոր մակարդակի վրա կբարձրացնի Հայաստանի ֆինանսական հատվածը:



ՎԵԲԻՆԱՐ - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԵԲԻՆԱՐ - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
16-11-17 17:15

Հարգելի գործընկեր .... հրավիրում ենք Ձեզ մասնակցելուՀայաստանում առաջին և միակ ամենօրյա վեբինարային նախագծին, որի ընթացքում Դուք կլսեք ֆինանսական շուկաների ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծություն, հնրավորություն կունենաք օնլայն Ձեր հարցերը ուղղել վեբինարավարին ...Վեբինարին կարող եք մասնակցել հետևյալ հղումով՝ https://app.sococo.com/meet/5fafdf4434001f2e0283ba...Վեբինարները տեղի են ունենում երեքժաբթիից ուրբաթ Երևանի ժամանակով ...

Հարգելի գործընկեր .... հրավիրում ենք Ձեզ մասնակցելուՀայաստանում առաջին և միակ ամենօրյա վեբինարային նախագծին, որի ընթացքում Դուք կլսեք ֆինանսական շուկաների ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծություն, հնրավորություն կունենաք օնլայն Ձեր հարցերը ուղղել վեբինարավարին ...

Վեբինարին կարող եք մասնակցել հետևյալ հղումով՝ https://app.sococo.com/meet/5fafdf4434001f2e0283ba...

Վեբինարները տեղի են ունենում երեքժաբթիից ուրբաթ Երևանի ժամանակով 20.30:



​Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն
​Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն
28-10-17 22:45

Այսօր դժվար է գտնել մեկին, որը երբեւէ չի լսել Forex առեւտրի մասին. վերջինս գրեթե միշտ ասոցացվում է հեշտ եւ արագ փող վաստակելու հետ, այն դեպքում, երբ դրա իրական գործառույթները շատ ավելի լայն են:Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն:Forex (foreign exchange) կամ արտարժույթի արտաբորսայական շուկան արտարժույթի փոխանակման միջազգային հարթակ է, որտեղ առուվաճառքի առարկան փողն է: Ըստ էության, այն իրականացնում է նույն ֆինանսական գործառույթը, ինչ առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը:Forex ...

Այսօր դժվար է գտնել մեկին, որը երբեւէ չի լսել Forex առեւտրի մասին. վերջինս գրեթե միշտ ասոցացվում է հեշտ եւ արագ փող վաստակելու հետ, այն դեպքում, երբ դրա իրական գործառույթները շատ ավելի լայն են:

Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն:

Forex (foreign exchange) կամ արտարժույթի արտաբորսայական շուկան արտարժույթի փոխանակման միջազգային հարթակ է, որտեղ առուվաճառքի առարկան փողն է: Ըստ էության, այն իրականացնում է նույն ֆինանսական գործառույթը, ինչ առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը:
Forex շուկայում գործարքները կնքվում են բորսայից դուրս՝ բորսայում շրջանառվող ֆինանսական ակտիվի նկատմամբ համահավասար պայմաններով: Շուկայի կազմակերպիչները ներկայացնում են բորսայում շրջանառվող ֆինանսական գործիքները, ինչը հնարավորություն է տալիս «սովորական» ներդրողներին ձեռք բերել կամ վաճառել արտարժույթ` բրոքերների (գործում է հաճախորդի անունից եւ միջոցներով) եւ դիլերների (գործում է իր անունից եւ իր հաշվին) օգնությամբ:
Ի տարբերություն բորսայական առեւտրի` արտաբորսայական առեւտրում ֆինանսական գործիքները չունեն ծավալային եւ քանակական սահմանափակումներ։ Արտաբորսայական առեւտրի հիմնական առավելություններն են՝ անհապաղ իրացվելիություն, ցածր միջնորդավճարներ եւ ոչ ստատիկ տեղակայվածություն, որը թույլ է տալիս ներդրողներին աշխարհի ցանկացած հատվածից գործարքներ իրականացնել։
Forex միջազգային շուկան ամենամեծն է աշխարհում եւ իր ծավալներով գերազանցում է անգամ կապիտալի շուկան:
Ո՞ւմ է այն պետք
Forex առեւտրին մասնակցելու դրդապատճառները երկուսն են` հեջավորում եւ սպեկուլյացիա:
Հեջավորման նկատմամբ պահանջարկը ներկայացնում են արտաքին առեւտրի մասնակիցները, որոնք ապրանքներ արտահանելիս եւ ներմուծելիս ստիպված են առնչվել տարբեր երկրների արժույթների հետ: Օրինակ` շաքարավազի առեւտուրը Հայաստանում իրականացվում է դրամով, սակայն դրսից ներմուծվում է արտարժույթով: Մինչեւ ապրանքը կհասնի սպառողին, գործարարները բախվում են արտարժութային փոխարժեքների տատանումից վնաս կրելու ռիսկին: Այն կարելի է մեղմել` Forex շուկայում իրականացնելով հեջավորում, օրինակ` արտարժույթի ֆյուչերս կնքելու միջոցով: Վերջինս ենթադրում է, որ գործարքի մի կողմը պարտավոր է ապագայի կոնկրետ պահին մյուս կողմին վաճառել X քանակությամբ արտարժույթ` գործարքի կնքման պահին կամ պայմանագրում ֆիքսված փոխարժեքով:
Արտարժույթի արտաբորսայական շուկայում գործունեություն ծավալելու մյուս, առավել տարածված դրդապատճառը սպեկուլյացիան է, այսինքն` երբ ներդրողն իրականացնում է արտարժույթի առուվաճառք` փոխարժեքների տարբերությունից «փող աշխատելու» նպատակով: Ենթադրենք, հաճախորդը գնել է X ծավալի դոլարը` 490 դրամով, ինչ-որ ժամանակ անց դոլարը թանկանում է, եւ նա վաճառում է իր ունեցած գումարը 500 դրամով. կուրսերի տարբերությունից գոյանում է ներդրողի շահույթը (X*10 դրամ):
Ինչպե՞ս սկսել
Արտարժույթի առուվաճառքով զբաղվելու համար նվազագույն կամ առավելագույն գումար հնարավոր չէ մատնանշել: Այն սուբյեկտիվ բնույթ ունի եւ կախված է հաճախորդի պահանջներից, նրա` գումար վաստակելու ակնկալիքներից, շուկա մտնելու հաստատուն ծախսերից եւ միջնորդավճարներից:
Շուկայում գործարքներ անելու համար անհրաժեշտ է ունենալ/բացել արտարժութային հաշիվ որեւէ առեւտրային բանկում եւ գրանցվել Հայաստանում ներկայացված Forex հարթակներից մեկում (Ն.Մ.Կամ միջազգային հարթակներում

- Instaforex - https://www.instaforex.com/ru/?x=forarm
- European broker of Kawase LINK: https://goo.gl/HxnQ1C
- European broker of MAXFX LINK: http://maxfx.com/?camp=686:

Բանկերը սովորաբար հաճախորդի բանկային հաշվից Forex հաշվին գումարի փոխանցումն իրականացնում են չնչին սակագներով կամ անվճար:
Այնուհետեւ, մտնելով Forex հարթակի անձնական էջ, կարելի է առքի կամ վաճառքի հրամաններ տալ, որոնք ձեզ համար կկատարի բրոքերը: Վերջինս սովորաբար պահանջում է միջնորդավճար յուրաքանչյուր գործարքից, որը եւս մեծ չէ:
Մոլորություններ Forex-ի մասին
Մոլորություն N1. «Forex-ում վաստակած գումարը քոնը չէ, քանի դեռ դուրս չես բերել շուկայից»:
Ֆինանսական հարաբերություններն ու տեխնոլոգիաները հասել են զարգացման այն մակարդակին, երբ գումար ասելով այլեւս չենք հասկանում դրամապանակի փաստացի պարունակությունը: Ֆինանսական միջոցները ներկայացված են նաեւ բանկային հաշիվներում, քարտերում, առցանց վճարային միջոցներում կամ այլ հարթակներում, այդ թվում` Forex շուկայում:
Մտածել, թե Forex-ում վաստակած գումարը քոնն է միայն շուկայից դուրս բերելուց հետո, նույնն է, թե ասել` բանկային հաշվին «նստած» ավանդի տոկոսը քոնն է միայն դրա կանխիկացումից հետո:
Forex շուկայում հաշվի առեւտրային գումարը 100% իրավունքով պատկանում է հաշվի օգտատիրոջը եւ ցանկացած ժամանակ ենթակա է ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացման։
Մոլորություն N2. «Շուկայում պարտվում են ագահները»:
Ավելիին ձգտելու ցանկությունը գիտակից մարդուն բնորոշ վարքագիծ է, որն առավել հաճախ դրսեւորվում է հաջողություններով։ Forex շուկայում կորուստները պայմանավորված են ոչ այնքան «ագահությամբ», որքան իրավիճակի եւ ռիսկերի թերի վերլուծությամբ:
Ներդրողների մոտ շրջանառվում է հետեւյալ կարգախոսը. «Ֆինանսական շուկայում կամ հաղթում ես, կամ` ձեռք բերում փորձ»:
Մոլորություն N3. «Forex-ը բախտի խաղ է»:
Հաջողակ լինելու գործոնն ինչպես գործարարությամբ զբաղվելիս, այնպես էլ ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելիս երբեք ավելորդ չի եղել։ Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ երկարատեւ եւ կայուն եկամուտներ ստանում են գրագետ եւ գիտակից ներդրողները:
Առաջնահերթությունն այստեղ պետք է տալ շուկայի ճշգրիտ վերլուծությանը, ֆինանսական գործիքների, գործարքի ուղղության ճիշտ ընտրությանը, ակնկալվող շահույթին եւ հնարավոր ռիսկերին։
Վերլուծության եղանակներ
Վերլուծել իրավիճակը Forex շուկայում` նշանակում է պարզել, թե ինչ գործոններ կարող են ազդել արժույթի փոխարժեքների վրա եւ կանխատեսել դրանց հնարավոր տատանումները:
Գոյություն ունի շուկան վերլուծելու երկու հիմնական մեթոդ` հիմնարար (ֆունդամենտալ), երբ ուսումնասիրվում են մակրոտնտեսական ցուցանիշները, քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ գործոններ, որոնք կարող են անդրադառնալ փողի գնի վրա, եւ տեխնիկական, երբ ուսումնասիրությունը կատարվում է փաստացի գրաֆիկի վրա` տարատեսակ տեխնիկական ցուցիչների եւ մաթեմատիկական ալգորիթմների միջոցով։
Այս երկու մեթոդներից որեւէ մեկը բացարձակ առավելություն չունի մյուսի նկատմամբ. լավագույն արդյունքը ստացվում է երկուսի ճիշտ համադրումից:
Կարեւոր նշանակություն ունի առեւտրում ռիսկերի ճիշտ կառավարումը, որը դրսեւորվում է միջոցների դիվերսիֆիկացման, «սթոփ աութ» կետերի, մուլտիպլիկատորի եւ այլ գործիքների ճշգրիտ հաշվարկի արդյունքում։
Forex-ը Հայաստանում
Արտարժույթի արտաբորսայական առեւտրի մասին իրազեկվածության մակարդակը հայաստանցիների շրջանում չես կարող համեմատել զարգացած երկրների հետ, այդուհանդերձ, ոլորտով հետաքրքրվողների թիվը գնալով աճում է: Այս միտումը նկատվում է ԱՊՀ ամբողջ տարածաշրջանում, որտեղ, 2016թ. տվյալներով, բրոքերային ընկերությունների հաճախորդների քանակն աճել է 15%-ով` անցնելով 460 հազարը։
Բնակչության շրջանում իրազեկվածության եւ ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով ոլորտի ընկերությունները, անցկացնում են տարատեսակ դասընթացներ:
Ներկայում Forex գործունեության ոլորտը Հայաստանում օրենսդրական եւ նորմատիվ բազայի բացակայության պատճառով դեռեւս չունի պատշաճ կարգավորվում: Կա օրենսդրական բաց, ինչը հարմար առիթ է անբարեխիղճ դիլերների համար, որոնք շարունակ բացվում եւ փակվում են: Համապատասխան օրենքի ընդունման դեպքում ոլորտում գործելու համար ընկերությունները կպարտավորվեն ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիան, ինչը որակական նոր մակարդակի վրա կբարձրացնի Հայաստանի ֆինանսական հատվածը:



Ինչպե՞ս պետք է վերականգնվի Թրեյդերը խոշոր կորստից հետո
Ինչպե՞ս պետք է վերականգնվի Թրեյդերը խոշոր կորստից հետո
17-08-17 22:54

Փորձառու թրեյդերների մեծ մասն իրենց կարիերայի որոշակի ժամանակահատվածում բախվել են խոշոր կորուստների հետ, շատերն էլ՝ բազմիցս անգամներ: Հետաքրքիր է լսել տարբեր մարդկանց կարծիքներն այն մասին, թե նրանք ինչպես են հաղթահարել իրենց առևտրային հաշվի նշանակալից անկումները: Շատերը խորհուրդ են տալիս «մի քանի օրով հանգստի անցնել», «հանել մտքից և առաջ անցնել» կամ նույնիսկ խորհուրդ են տալիս դիմել հին փորձված մեթոդին՝ «մի բաժակ վիսկիին»: «Խոշոր» կորստի չափը տարբեր թրեյդերների համար տարբեր է և տատանվում է բավականին խոշոր սահմաններում: Բայց որքան էլ ...

Փորձառու թրեյդերների մեծ մասն իրենց կարիերայի որոշակի ժամանակահատվածում բախվել են խոշոր կորուստների հետ, շատերն էլ՝ բազմիցս անգամներ: Հետաքրքիր է լսել տարբեր մարդկանց կարծիքներն այն մասին, թե նրանք ինչպես են հաղթահարել իրենց առևտրային հաշվի նշանակալից անկումները: Շատերը խորհուրդ են տալիս «մի քանի օրով հանգստի անցնել», «հանել մտքից և առաջ անցնել» կամ նույնիսկ խորհուրդ են տալիս դիմել հին փորձված մեթոդին՝ «մի բաժակ վիսկիին»: «Խոշոր» կորստի չափը տարբեր թրեյդերների համար տարբեր է և տատանվում է բավականին խոշոր սահմաններում: Բայց որքան էլ խոշոր լինեն կորուստները, յուրաքանչյուր թրեյդերի համար իր մասնագիտական կարիերայի ամենակարևոր հմտությունը անհաջողություններից հետո վերականգնվելու կարողությունն է:

Շուկայի հարվածներին դիմակայելու կարողությունը

Եվ այսպես, շուկան ձեզ մի լավ ցնցե՞լ է, բարի գալուստ ակումբ: Իրական հաջողակ թրեյդերների մեծ մասն անցել է դրա միջով: Հավանենք դա, թե ոչ, բայց վնասներն ու սխալ որոշումներն այս բիզնեսի անբաժանելի մասն են: թրեյդեր դառնալու ճանապարհին որոշիչ դեր ունեն անհաջողությունները հաղթահարելու կարողությունը:

Այո՛, դա տհաճ է, սակայն պետք է կարողանալ դիմակայել հարվածին: Նախ և առաջ խոստովանեք, որ այդ անհաջողությունը ձերն է: Պետք չէ հերքել այն: Հասկացեք, որ դու՛ք, հենց դուք եք դրա պատճառը: Ո՛չ բանկերը, ո՛չ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը , ո՛չ առևտրային հարթակը, ո՛չ ձեր բրոքերը: Միայն դուք: Դուք եք այսպիսի գործարք արել, և դուք եք կրում դրա պատասխանատվությունը: Խոստովանելով և ընդունելով այն փաստը, որ դուք սխալվել եք՝մտածեք: Ի՞նչ է վերջիվերջո տեղի ունեցել: Ի՞նչն եք տեսադաշտից բաց թողել: Ի՞նչը կարելի էր այլ կերպ անել, որպեսզի այս գործարքը ձեր P&L-ում նշվեր կանաչ գույնով: Որոշներին հաջողվում է միանգամից գլխի ընկնել, թե ինչն է սխալ գնացել, ոմանք էլ ստիպված են լինում երկար փորփրել մինչև ճշմարտության հասնելը: Չի կարելի պարզապես «ընդունել հարվածն ու անցնել առաջ», անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը: Ինչու՞

Կարող է պարզվել, որ բացասական արդյունքի պատճառը դիրքի չափերի վատ կառավարումն էր, դիրքի փոփոխումը գիշերով՝ վատ շուկայի պայմաններում, հաշվետվության օրը բաժնետոմսերը պահելը, ստոպ լոս(դադարեցնել կորուստը) հետ անմիտ վարվելը կամ պարզապես այն կանոնների խախտումը, որոնց որոշել էիք հետևել շուկայական ծրագիրը կազմելիս: Պատճառ կարող է լինել նաև սովորական մեծամտությունը, երբ հպարտությունը թույլ չի տալիս ընդունել հարվածը, մինչև այն չի հասնում անհավանական չափերի: Խոշոր վնասները ցավոտ են լինում, բայց դրանք կարող են ծառայել որպես առողջ հիշեցում այն մասին, որ մենք ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում: Եթե ցանկանում եք դառնալ հաջողակ թրեյդեր, չի կարելի երկարատև կանգ առնել հարվածների վրա, պետք է կարողանալ վերականգնվել: Խոշոր վնասը չպետք է լուրջ վնաս հասցնի նաև ձեր հոգեբանական դիմակայությանը այնպես, ինչպես խոշոր եկամտային գործարքը չպետք է հանգեցնի բարձր ինքնագնահատականի:

Հնարավոր է դուք ունենաք ձևակերպած և գրի առած կանոններ, սակայն դրանք կդառնան իսկական կանոններ միայն այն բանից հետո, երբ դրանց խախտման պատճառով ունեցած կորուստների ցավն այնքան խոր թափանցի ձեր գիտակցություն, որ սկսեք կանոններին հետևել հասարակ ինքնապաշտպանության զգացումից դրդված, որովհետև չեք ցանկանա կրկին զգալ այն, ինչ տեղի է ունենում այդ սահմաններն անցնելուց հետո:
Այն բանից հետո, երբ գլուխ կհանեք, թե ինչ է կատարվել, փորձեք հասկանալ՝ ինչպես անել, որպեսզի հետագայում խուսափեք այն կրկնելուց: Ոմանց օգնում է կորուստների սահմանի՝ ցավային շեմի կառուցումը, որը կվերահսկի ձեր բրոքերը: Դրա նշանակությունը ռիսկի մենեջերին հայտնելուց հետո ցանկացած օր, երբ կորստի տրված սահմանը մոտենա, բրոքերը կփակի ձեր դիքրը և թույլ չի տա գործարք կատարել մինչև օրվա վերջ: Որոշ թրեյդերների համար այս մեթոդն արդյունավետ է, մինչդեռ օրվա կեսին առևտուրը դադարեցնելու միտքը կարող է ոմանց դուր չգալ:

Ուշադրություն մի դարձրեք շուկայական աղմուկին

Սովորաբար թրեյդերները դժվարին կացության մեջ են ընկնում, որովհետև իրենց առևտրի վրա ազդում են տեղեկատվության այլ աղբյուրներ՝ այսպես կոչված «աղմուկը»: Խոշոր վնասի բախվելով՝ դուք առևտրային ռազմավարության մեջ կամ սեփական գաղափարներում ձեր ինքնավստահությունը կորցնելու վտանգի առաջ եք կանգնում: Սա կարող է ստիպել ձեզ դիմելու տեղեկության այլ աղբյուրների, որպեսզի հաստատում կամ «ուղղորդող ձեռք» գտնեք: Մի՛ վարվեք այդպես: Ձեր գլխում ձևավորեք «ներքին ֆիլտր»՝ նորություններում կամ սոցիալական ցանցերում լուրերի համար: Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մասնագետ զանգվածային լրատվության միջոցներով կարող է լավ խորհուրդ տալ թրեյդերին՝ բացարձակապես չիմանալով նրա վտանգների պրոֆիլը, առևտրի ոճը, ժամանակային սանդղակը և այլն:

Այս ամենը պարզապես «աղմուկ» է: Պետք է կարգուկանոն հաստատել, որպեսզի սովորեք դրան ուշադրություն չդարձնել: Արեք հնարավոր ամեն բան, որպեսզի զսպեք ձեր հույզերն ու թույլ չտաք տեղեկատվության ուրիշ աղբյուրները ազդել ձեր առևտրի վրա: Եվ ոչ մի պարագայում կուրորեն մի կրկնօրինակեք այլ թրեյդերների գործարքները՝ անհույս կերպով փորձելով ձեռք բերել կանաչ թվեր P&L–ում: Նրանք, ովքեր , նման գործարքներ են բացում հույսը դնում են ուրիշ մարդու գաղափարին, առևտրի ծրագրին և վարպետությանը: Եթե դուք հետևում եք պրոֆեսիոնալ թրեյդերի, ապա պետք է հստակ հասկանաք, թե ինչ է նա անում, առևտրի ձեր ոճը և շուկայական վիճակի վերլուծության ձեր մեթոդները պետք է համապատասխանեն այն պատկերին, որ երևում է առևտրի հեռարձակման էկրանին: Հաջողակ թրեյդերին, որպես ղեկավարի հետևելու և նրա գործողությունների շնորհիվ ֆինանսական շուկայի բոլոր հասկացությունները ձերմեջզարգացնելու համար անհրաժեշտ է նրա մոտ առևտրի դաս անցնել: Հակառակ դեպքում հասարակ նմանակումը չի կարող ձեզ գործում հաջողություն բերել:



Ֆորում

Տնտեսական օրացույց

Последние результаты сигналов

Для получения торговых сигналов нажмите Здесь

Forexmart

Ежедневный обзор финансовых рыноков от Нарека Мкртчяна


Վեբինարին մասնակցելու համար դիմել ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք +374 98 40 47 03:

О нас


Yerevan
Круглосуточно